«Քվեարկեցի հանուն լավ Հայաստանի»: Այս մասին արտահերթ խորհրդարանական ընտրություններընտրություններին մասնակցելուց հետո ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նա նշեց՝ ոստիկանության կողմից կատարվել են օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները. նախադեպը չունեցող քարոզարշավ տեղի ունեցավ, արտառոց դեպքեր տեղի չունեցան:

Նա, անդրադառնալով հարցին, թե մինչև ընտրությունները հանդիպել է ռեյտինգայինով առաջադրված թեկնածուներին՝ նշեց. «Երբ այցելեցի Արագածոտնի մարզ, այնուհետև Շիրակ, հենց առաջին օրը որոշ ուժեր փորձեցին քաղաքականացնել, բաց մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք զբաղվում քաղաքականությամբ: Հանդիպումները գտնվել են զուտ կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում: Երևանի ավագանու ընտրությունները ևս հրաշալի անցան, ուստի այս անգամ ևս նման ձևով և ավելի լավ անցկացնելու համար կանխարգելիչ միջոցառումներ էին իրականացվում»: