Կառավարության այսօրվա նիստում քննարկման դրվեց նաև գույքը որպես նվիրատվություն ընդունելու և ՀՀ տրասպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարությանը ամրակցելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Զեկուցող տրասպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նշեց, որ նախագծով տախատեսվում է ընդունել Երևան համայնքից ՀՀ որպես նվիրատվություն տրամադրված Նոր Նորք վարչական շրջանի Բագրևան փողոցի 74 հասցեում գտնվող 3հա մակերոսեվ հասարակական կառուցապատման նշանակության հողամասը և այն ամրացնել ՀՀ տրասպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը ինժեներական քաղաքի ստեղծման համար կազմակերպության տարածքներ տրամադրելու նպատակով։ Սեփականության իրավունքի փոխանցման համար ընտրվել է նվիրատվության ձևը։
Վարչապետի հարցին, թե ինչ ժամկետներում հույս կունենանք, որ այնտեղ ֆիզիկապես կտեսնենք իրական ինժեներական քաղաքի նախագիծը՝ իրականացված, Հակոբ Արշակյանը նշեց․
«2020թ․ վերջում, 2021-ի սկզբում ծրագրի ավարտը նախատեսում է արդեն ունենալ ինժեներական քաղաքը՝ կառուցված շենքերով և գործող ընկերություններով»,-ասաց նա։
Կառավարությունը միաձայն ընդունեց որոշումը։