Վրաստանում H1N1-ով վարակվածների ու մահացածների շարքում հայեր չկան:

Այս մասին հղում անելով Վրաստանում Հայաստանի դեսպանությանը, հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնեցին, որ այնտեղ H1N1-ով հիվանդների ու մահացածների շարքում հայեր չկան»,- ասաց Նաղդալյանը: