«Փաստ» թերթը գրում է.
«Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հայտարարագրել է բնակարան, իսկ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից:
Նշենք, որ Համբարձում Մաթեւոսյանը Արմավիրի մարզպետի պաշտոնին է նշանակվել 2018 թ. հոկտեմբերին: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 20 000 ԱՄՆ դոլար եւ 650 000 ՀՀ դրամ: Հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 4 847 048 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Հրապարակված կենսագրական տվյալների համաձայն՝ 2011–2012 թթ. Հ. Մաթեւոսյանը եղել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգողը, 2013–2014 թթ՝. Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատուն: 2013–2015 թթ. եղել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի խորհրդականը, իսկ 2016–2018 թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում