Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկ Կաբորեն հունվարի 18-ին ընդունել է կառավարության հրաժարականը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշենք, որ Բուրկինա Ֆասոյի վարչապետ Պոլյա Կաբա Տիեբայի կառավարությունը ձևավորվել էր 2018 հունվարի 31-ին: