Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս հունվարի 20-ին մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու 22-25-ը կայանալիք՝ Դավոսի ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու։ Վերջին անգամ Հայաստանը Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցել է 2018-ի հունվարին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի մակարդակով։ Դրանից առաջ Հայաստանը 9 տարի չէր մասնակցել այդ համաժողովի աշխատանքին։
Հետաքրքրական է, որ Նիկոլ Փաշինյանը երկու օր շուտ է գնացել Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի ֆորումին, իսկ մինչ այդ, նա ինչ-որ հանդիպումներ է կազմակերպում Շվեյցարիայում գործարարների հետ:
Դեռևս ժամանակը ցույց կտա, թե մեր նոր իշխանությունների՝ գործարարների հետ հանդիպումները Հայաստանին ինչ օգուտ կբերեն, սակայն առայժմ միայն վնասներ են բերում բյուջեին:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Դավոսի համաշխարհային ֆորումին Կարեն Կարապետյանը գնացել էր ոչ թե պետության հաշվին տրամադրված ինքնաթիռով և 2 օր առաջ, այլ՝ նույն օրը:
Կարեն Կարապետյանին Դավոս հասցրած ինքնաթիռը պատկանում էր ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանին: Նկատենք, որ հենց այդ օրը Սերժ Սարգսյանը Ֆրանսիա էր մեկնել ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռով, ինչը Կարեն Կարապետյանին զրկել էր նույն ինքնաթիռով Շվեյցարիա մեկնելու հնարավորությունից:
Պետք է միայն արձանագրել, որ վարչապետ Փաշինյանը, ով բազմիցս խոսում է խնայողություններ անելու և ավելորդ գումարներ չվատնելու մասին, Դավոս է մեկնել ֆորումից երկու օր առաջ՝ հավելյալ ծախս բացելով բյուջեի համար:
Հավանաբար, տարածված մոտեցման համաձայն, նիկոլ Փաշինյանը վերադառնալուց հետո Դավոս մեկնելու առթիվ իրեն նաև կպարգևատրի: