Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ղազարյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 51 XR 100 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակին և առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել քարերի վրա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։  Բախման արդյունքում գազախողովակը կոտրվել է և սկսվել է ուժեղ գազի արտահոսք։ Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, ովքեր նշված հատվածում դադարեցրել են գազամատակարարումը, մինչև վերանորոգեն վթարված խողովակը։ Գյուղը ժամանակավորապես գազազրկված է։

Վարորդը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է: