«Նույն քաղաքականությունն են վարում, ինչը որ անում էին հանրապետականները: Ոչինչ չի փոխվել, ժողովուրդը ոչինչ չունի: Կրպակների դիմաց ոչ մի արկղ չեն թողնում դնենք, գյուղացին կանգնած խնդրվում ա, վերջում էլ ապրանքը ձրի տալիս, գնում է: Մենք ոչնչով չենք խանգարում, շատերը կան, որոնց կյանքը կործանվել է ու ստիպված են փողոցային առևտրով զբաղվել, ես էլ ծրագրավորող եմ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ՝ կործանվեցինք»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց փողոցային առևտրով զբաղվող Մարգարիտ Սարգսյանը, որը ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում:

Մյուս վաճառականները ևս վրդովված են քաղաքապետարանի «անգործությունից» և, իրենց խոսքով՝ հոգնել են քաղաքապետարանի շենքի դիմաց ակցիաներ իրականացնելուց, հիմա էլ կառավարության դիմաց են իրենց բողոքն արտահայտում: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ