Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովը երկուշաբթի օրը մեկնարկել է սահմանադրության մեջ փոփոխություններ անցկացնելու նախագծի քննարկումը, որը վերաբերում է խորհրդարանի ցրման դեպքում նախարարների կաբինետը միանձնյա ձևավորելու նախագահի լիազորությունների սահմանափակմանը. տեղեկացնում է Newsgeorgia-ն:

Սահմանդրության մեջ կատարվող փոփոխությունները ենթադրում են իրավունք տալ նախագահին ցրել խորհրդարանը ցանկացած ժամանակ, նույնիսկ խորհրդարանական ընտրություններից հետո 6 ամսվա ընթացքում և նախագահական ընտրությունների անցկացումից կես տարի առաջ, ինչը ներկայիս խմբագրված սահմանադրությունը արգելում է: Միաժամանակ, նախագահը իրավունք չի ունենա երկրի կառավարությունը ազատ արձակել առանց խորհրդարանի համաձայնության:

Մասնավորապես նախագահը չի կարողանա խորհրդարանի արձակումից հետո, որը 3 անգամ անվստահության քվե կհայտնի նախագահի կողմից առաջարկած կառավարությանը, նախագահը չի կարողանա նշանակել վարչապետ:

Միաժամանակ, կպահպանվի նախկին նախարարների կաբինետը վարչապետի գլխավորությամբ, որը ազատվել էր պաշտոնից:
Նախագահ Սաակաշվիլիի կուսակցությունը ներկայացնող խորհրդարանական փոքրամասնություն ներկայացնող պատգամավորները հայտարարել են, որ չեն պատրաստվում պաշտպանել նախագծի ընդունմանը: