Իրանուհի իրավապաշտպան և փաստաբան Նասրին Սոթուդեին դատապարտել են 10 տարվա բանտարկության և մտրակի 148 հարվածի: Այդ մասին նրա ամուսինը՝ Սոթուդե Ռըզա Հանդանը, պատմել է AFP գործակալությանը:
Սոթուդեն ընդհանուր առմամբ 33 տարվա բանտարկության Է դատապարտվել յոթ մեղադրանքով. իշխանության դեմ դավադրության, հասարակական կարգի խախտման և այլ հոդվածներով: Իրանական օրենսդրությամբ՝ նա կկրի ամենաերկարատև պատիժը՝ տասնամյա: Բացի դրանից, դատարանն իրավապաշտպան կնոջը մտրակի 148 հարված է նշանակել այն բանի համար, որ նա դատարան էր եկել առանց հիջաբի:
Նասրին Սոթուդեն ակտիվորեն հանդես է գալիս կանանց կողմից պարտադիր հիջաբ կրելը վերացնելու օգտին և չի պաշտպանում մահապատիժը: 2018 թվականի հուլիսին 55-ամյա կնոջը կալանավորել են և հինգ տարվա բանտարկության դատապարտել լրտեսության մեղադրանքով: Մինչ այդ նա արդեն երեք տարի նստել էր հակապետական քարոզչության համար:
2012 թվականին նրան Սախարովի մրցանակով են պարգևատրել հանուն մարդու իրավունքների պայքարի բնագավառում ակնառու ներդրման համար: