Ethiopian Airlines ավիաընկերության՝ Եթովպիայում կործանված Boeing 737 MAX 8-ի զոհերի հարազատներին մարմինների փոխարեն հող են տվել: Այդ մասին հաղորդել Է CNN-ը:
Զոհվածներից մի քանիսի մարմինները տանելու եկած հարազատներն աղետի վայրից հողով լցված փոքրիկ տոպրակներ են ստացել: Աճյունները հնարավոր չի լինի ստանալ, քանի դեռ չի ավարտվի ԴՆԹ-ով նույնականացման ընթացակարգը: Դա, Եթովպիայի տրանսպորտի նախարար Դագմավիթ Մոգեսի խոսքով՝ կարող Է տեւել մինչեւ վեց ամիս:
Boeing 737 MAX 8-ը մարտի 10-ին Եթովպիայում աղետի Է ենթարկվել թռիչքից մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 157 հոգին զոհվել են: Ավիաաղետի զոհերի թվում են 33 երկրների քաղաքացիներ: