Կառավարության կառուցվածքի և գործունեության» մասին օրենքում կատարված փոփոխություններն առաջիկայում կուղարկվեն Ազգային ժողով՝ քննարկման և ընդունման: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` հավելելով, որ 17 նախարարության փոխարեն 12 նախարարություն է լինելու, բայց ինքն այս պահին որևէ թվային տվյալի չի տիրապետում։
«Կկրճատվեն այն աշխատողները, որոնց գործառույթները կրկնվում են։ Այն գործառույթները, որոնք իրականացրել են նախարարությունները, այդ գործառույթները մնալու են, և դրանցով պետք է զբաղվեն մարդիկ, կատարեն աշխատանք»,- նշեց Զեյնալյանը` չհստակեցնելով՝ որ բաժինները կամ վարչություններն են կրկնվող գործառույթներ իրականացնողները։