Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը մահացել է 69 տարեկանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ալեքսեյ Բուլդակովը ծնվել է 1951 թվականի մարտի 26-ին: Նա 1969 թվականին ավարտել է Ա. Չեխովի անվան Պավլոդարի դրամատիկական թատրոնին կից Երիտասարդական թատերական ստուդիան: Նկարահանվել է ռուսական բազմաթիվ ֆիլմերում և հեռուստասերիալներում: