Ակցիայի մասնակից՝ Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար Պետրոսյանը Ալեն Սիմոնյանի հետ զրուցում ասաց. «Օրեր առաջ մենք լսեցինք սրբապիղծ մարդկանց ելույթը այստեղից, Եվրոպայից թխած ճառերով, որը համապատասխան չէ մեզ, որի նպատակը մարդկանց պղծելն է։ Հետևաբար, մենք դեմ ենք նման երևույթներին, որովհետև սա մեր և իմ Ազգային ժողովն է»։

Ես այստեղ եմ որպես քաղաքացի։ Ոչ թե սոդոմականության քարոզը, այլ հենց ԼԳԲՏ-ն հանցագործություն է և պետք է պատժվի քրեականորեն։ Մեր պահանջը առաջին հերթին այդ պղծված դահլիճում օրհնության արարողություն իրականացնելն է և երկրորդը՝ նման մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկել՝ նվազագույնը 4 տարվա ազատազրկմամբ։ Մենք քրիստոնյա ենք և մեր կրոնում նման բաները արգելվում են։ Մեր վարչապետն ասում է՝ ես ամեն օր Աստվածաշունչ եմ կարդում, բայց չգիտեմ՝ ինչ անեմ այդ մարդկանց հետ։ Մենք իրեն կսովորեցնենք՝ ինչ անի»։

Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ Հայաստանն աշխարհիկ պետութուն է և չի կարող առաջնորդվել Աստվածաշնչով, ինչին հակադարձելով հոգևոր հովիվը պատասխանեց. «Ուրեմն՝ պետք է աշխարհիկ չլինի, սրանից հետո պետք է լինի Քրիստոնեական Հայաստանի Հանրապետություն։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ քննարկման կդնեն նիստերի դալիճի օծման արարողություն իրականացնելու հարցը, ինչին ի պատասխան ակցիայի մասնակիցներն ասացին, որ սպասել չեն կարող և պահանջում են ամեն ինչ անել հնարավորինս շուտ։

Պատգամավորների հեռանալու ժամանակ կրքերը թեժացան, բանը հասավ վիրավորանքներին բողոքի ակցիայի մասնակիցները սկսեցին գոռալ «Դուք անհավատ եք», «Պատգամավորները փախան», «Սուտասաններ»: