Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Կոպիրկինը դեսպանատան իր գործընկերների հետ ծաղիկներ է դրել Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող Անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ նրանց ծանոթացրել են թանգարանային ցուցադրության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին հավաստող վավերագրերին, ցուցանմուշներին: Այցի ավարտին դեսպանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը Ռուսաստանի դեսպանին է նվիրել ՀՑԹԻ-ի կողմից հրատարակված Հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող ռուսերեն լեզվով գրականություն: