Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը վարչապետական աթոռի ֆավորիտներից է, կարծում են բրիտանացի բուքմեյքերները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ հունիսի 7-ին կհեռանա կուսակցության ղեկավարի պաշտոնից եւ վարչապետի պաշտոնում կմնա մինչեւ նոր ղեկավարի ընտրվելը:
Oddschecker-ում հրապարակված տվյալների համաձայն՝ Ջոնսոնի հաղթանակի միջին գործակիցը 6/4 է (ամեն դրված 4 ֆունտի դեպքում կարող է 6-ը շահել), այսինքն նրա հնարավորությունները 40 տոկոս են կազմում:
Բուքմեյքերները մրցակից են համարում նաեւ Brexit-ի հարցով նախկին նախարար Դոմինիկա Ռաաբին՝ 9/2 գործակցով (հավանականությունը 18 տոկոս): Երրորդ տեղում բնապահպանության հարցերով նախարար Մայքլ Գոուվն է՝ 12/1 գործակցով (հավանականությունը 7.7 տոկոս): Մրցավազքի առաջատարների թվում բուքմեյքերները նշում են նաեւ ԱԳ նախարար Ջերեմի Հանթին: