Սան Դիեգոյի Sharp Mary Birch հիվանդանոցի բժիշկները խնամելով մեծացրել են վաղաժամ ծնված աղջնակին, որը լույս աշխարհ գալու պահին կշռել է 250 գրամից էլ պակաս եւ եղել է մի մեծ խնձորի չափ: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի հիվանդանոցի մամուլի տեղեկագրում: Երեխան ծնվել է 23-շաբաթական հղիությունից, այսինքն՝ ժամկետից երեք ամիս շուտ: Ըստ որում աղջնակը կշռել է կիսով չափ պակաս, քան մյուս վեցամսական երեխաները: Դա ամենափոքր երեխան է, որին այս պահին հաջողվել է խնամելով աճեցնել:
«Սայբին, որը ծնվելիս կշռել է ընդամենը 245 գրամ, կարող ք համարվել աշխարհում ամենափոքր երեխան՝ Այովայի համալսարանի ամենափոքր երեխաների պաշտոնական ցանկի համաձայն»,- ասված ք մամուլի տեղեկագրում: Սայբին կեղծ անունն է, աղջնակի եւ նրա ծնողների իսկական անունները հիվանդանոցը չի հայտնում ընտանիքի խնդրանքով: Աղջիկը ծնվել է 2018 թվականի դեկտեմբերին:
Վաղաժամ ծննդաբերության պատճառը հղիության ընթացքում առաջացած լուրջ բարդություններն էին: «Բժիշկները համարել են, որ վաղաժամ ծննդաբերությունն անհրաժեշտ է այն բանից հետո, երբ համոզվել են, որ երեխայի քաշը չի ավելանում, իսկ նրա մոր կյանքը գտնվում է անմիջական վտանգի տակ»,- ճշտում է հիվանդանոցը: Բժիշկների եւ բուժաշխատողների մեծաթիվ խումբն աղջնակին հինգ ամիս խնամելով աճեցրել է: Այժմ երեխան առողջ է, ճշտում է հիվանդանոցը: