Հարավային Կառոլինայում մահացել է 16-ամյա Չեյսեր մականունով շունը, ով հայտնի է դարձել իր բառապաշարով։ Այս մասին գրում է Independent-ը։
Ջոն Պիլլին շանը ձեռք է բերել 2004 թ․" Հինգ տարիների ընթացքում նա զբաղվել է բորդեր կոլլի ցեղատեսակի շան հետ օրական 4-5 ժամ։ Տերը Չեյսերին ցույց էր տալիս առարկան, մոտավորապես 40 անգամ ասելով առարկայի ունունը, այնուհետև թաքցնում էր և շունը գտնում էր այն։
Սովորեցնելու ընթացքում Ջոնը օգտագործել է կենդանիների համար նախատեսված 800 կտորե խաղալիքներ, 16 գնդակ և տարբեր առարկաներ։ Այդպիսով շունը սովորել է ճանաչել 1022 առարկաներ։ ԶԼՄ-ները նրան կոչել են ամենախելացի շուն։
Ջոն Պիլլին մահացել է նախորդ տարի՝ 89 տարեկան հասակում, իսկ Չեյսը ապրում էր նրա դստեր հետ։