Վրաստանում հայ ընտանիք է վթարի  ընթարկվել։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

 

«Այսօր ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:

Ավտոմեքենայում եղել է ընտանիք՝ ծնողներ, իրենց երկու երեխաների հետ, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։

Վթարի հետևանքով երկու ուղևոր վանսվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց»,–նշված է գրառման մեջ: