Ռուսաստանի տարածք մրգերի, բանջարեղենի, ծաղիկների ներկրման նոր կանոնները պաշտոնապես ուժի մեջ են մտնում օգոստոսի 19-ից՝ փաստաթղթերով ամրագրելով արդեն գործող նորմաները:
Ռուսաստանի կառավարության՝ իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում հրապարակված որոշման համաձայն՝ ուղեբեռում և ձեռնածանրոցում թույլ կտրվի ներկրել 5 կիլոգրամից ոչ ավելի միրգ և բանջարեղեն և երեքից ոչ ավելի ծաղկեփունջ:
Ավելի խոշոր խմբաքանակների ներկրման համար կպահանջվեն համապատասխան ուղեկցական փաստաթղթեր՝ բուսասանիտարական հավաստագրեր:
Դրանց բացակայության դեպքում ենթակարանտինային արտադրանքը կա՛մ կվերադարձնեն հետ, կա՛մ կոչնչացնեն սեփականատիրոջ հաշվին: Կանոնները կտարածվեն տրանսպորտի բոլոր տեսակների վրա, ներառյալ ջրային, ավիաերկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: