Երեկ՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի 35 XG 957 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ Ստեփանավանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել հարակից շինության մետաղե ցանկապատին ու գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետեւանքով վարորդը տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Կայքի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող: