«Մուլտի Գրուպ» Կոնցեռնի տնօրենների խորհուրդը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ որոշել է կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները։
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
ինչպես տեղյակ եք, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Կապան համայնքում նախատեսում էր կառուցել ցեմենտի աղացման արտադրամաս: Օրենքով նախատեսված ընթացակարգով համայնքում պետք է կազմակերպվեին հանրային լսումներ, որոնց կայացումը սակայն շուրջ 2 տարի խոչընդոտվում էր տեղի հասարակական կազմակերպությունների և բնակիչների կողմից: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենների խորհուրդը հաշվի առնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից մշտապես հնչեցված այն տեսակետը, որ ցանկացած հարցում պետք է ականջալուր լինել ժողովրդի ցանկությանը՝ որոշում է կայացրել կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները»: