Սեպտեմբերի 28-ին, ժամը 06:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 14-րդ կմ-ին «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ' Մարտին Ս., ծնված 1993 թ.) բախվել է ճանապարհին կայանած «DAF» մակնիշի բեռնատարին (վարորդ' Գիորգի Ի.). «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: