Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատման դիմում է գրել:

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն, ըստ Aysor.am-ի աղբյուրների, ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ Օսիպյանն արձակուրդի ժամկետը լրանալուց հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Վալերիյ Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից: Նույն օրը նա նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: