Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննության է կանչել հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, ով ուղիղ եթերով վիրավորել էր Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Գաբունիային կանչել են «ներկայումս անցկացվող քննության շրջանակներում, որը վերաբերում է ծառայողական պարտականությունների չարաշահմանը՝ ի վնաս «Ռուսթավի 2» հեռուստաընկերության, մասնավորապես, հեռուստաընկերության գումարների սեփականաշնորհում՝ օգտվելով ծառայողական կարգավիճակից»:
Հարցաքննությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, իսկ հոկտեմբերի 5-ին հարցաքննության կկանչվի «Ռուսթավի 2» տեղեկատվական բաժնի նախկին ղեկավար Նոդար Մելաձեն։