Աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկը այսօր դառնում է  67 տարեկան:

Ռուսաստանի Դաշնության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրել է  Բորիս Ելցինի հրաժարականից հետո՝ 1999թվականի դեկտեմբերի 31-ին, նախահագահի պարտականությունները կատարելով մինչև  2000 թվականի մայիսի 7-ը: 2008 թվականի  մարտի 8-ից մինչև 2012 թվականը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը:

2012 թվականի կրկին ընտրվել է ՌԴ նախագահ: Պուտինի կողմից կատարված բազմաթիվ գործողություններ ռուսական ընդդիմության և արտասահմանյան դիտորդների շրջանում որակվել են որպես հակաժողովրդական:

Ըստ 2011 թվականին հրապարակված ժողովրդավարության ինդեքսի տվյալների, Պուտինի թեկնածության  և կեղծած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ռուսաստանը գտնվում էր հետընթացի ճանապարհին, որը կուլմինացվել է հիբրիդային պետական համակարգից ավտորիտարիզմի անցում: