Հանրապետության հրապարակում մեկնարկած շքեղ համերգով ազդարարվել է Երևանում WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովի մեկնարկը: Լուսային և ձայնային բացառիկ էֆեկտներով հագեցած աննախադեպ շոուի կայացման գլխավոր աջակիցը «Մուլտի գրուպ» կոնցեռնն էր: WCIT-ի կազմակերպիչներն օգնության խնդրանքով դիմել էին կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանին և անմիջապես ստացել նրա դրական արձագանքը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT համաշխարհային նվագախումբը ներկայացրել է արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտություն: Համերգին մասնակցել են երաժիշտներ բոլոր այն 15 երկրներից, որտեղ նախկինում անցկացվել է համաժողովը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ: