Հոգեբույժների ամերիկյան ասոցիացիան պաշտոնապես հաստատել է այն, ինչի մասին շատերը կասկածում էին։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սելֆիներով տարվելը հոգեկան խանգարում է:
Խանգարումը կոչվում է «սելֆիթիս» (selfitis) և սահմանվում է որպես օբսեսիվ-կոմպուլսիվ ցանկություն լուսանկարելու ինքն իրեն ու տեղադրել սելֆիները սոցիալական ցանցերում՝ սեփական անձի նկատմամբ հարգանքի ու ընկերանալու բացը լրացնելու նպատակով։
Սահմանային սելֆիթիս՝ ինքն իրեն լուսանկարում է օրական ամենաքիչը 3 անգամ՝ չտեղադրելով դրանք սոցիալական ցանցերում:
Սուր սելֆիթիս՝ ինքն իրեն լուսանկարում է օրական ամենաքիչը 3 անգամ՝ տեղադրելով դրանք սոցիալական ցանցերում:
Քրոնիկ սելֆիթիս՝ շուրջօրյա ինքն իրեն լուսանկարում է և բոլոր լուսանկարները տեղադրում է համացանցում։