Թայլանդի Հաո Յայ ազգային պարկում, ինչպես հայտնել էինք, հոկտեմբերի 5-ին ողբերգական դեպք էր գրանցվել: 3 տարեկան ձագն, ամենայն հավանականությամբ, ջրվեժի վերևից ցած էր ընկել ու սատկել: Այդ օրը պարկի աշխատակիցները փղերի ուժգին ձայների վրա վազելով՝ տեսել էին արդեն սատկած ձագին և նրան հանել փորձող 2 հյուծված փղի: Քիչ հեռու նրանք գտել էին 5 սատկած չափահաս փղի, որոնք, ամենայն հավանականությամբ, զոհվել էին՝ փորձելով հանել ձագին ջրից: Օրեր անց անօդաչու սարքի միջոցով հնարավոր է եղել պարզել, որ գետի հոսանքն ի վար կա ևս 5 փղի մարմին: Այսպիսով, մեկ ողբերգությունը դարձել է փղերի գրեթե ողջ ընտանիքի մահվան պատճառ:
Միջադեպի ընթացքում վիրավորում ստացած 2 փղերը որոնվում են: