«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Գեղարքունիքի մարզում հերթական անգամ իրականացրել է հայրենիքի պաշտպաններին նվիրված ակցիան:
Նախաձեռնությունն ընդգրկել է Մարտունի, Վարդենիս քաղաքներն ու հարակից գյուղերը:
Արցախի հեռավոր զորամասերում զինվոր-ծնող սպասված հանդիպումը կազմակերպելուց, առաջին անհրաժեշտության պարագաներով և սննդամթերքով ծանրոցներ տրամադրելուց բացի հիմնադրամը զորամասերից մեկին վերջին սերնդի հեռուստացույց է նվիրել: