Սիրիայում քրդական զորամիավորումների հրամանատար Մազլում Աբդի Աբդին սպառնացել է ԱՄՆ-ին' Բաշար Ասադի և Ռուսաստանի հետ համագործակցությամբ այն դեպքում, եթե Վաշինգտոնը չկանգնեցնի Թուրքիայի գործողությունները Սիրիայում:
Ինչպես հայտնում է CNN-ը, Աբդին խոստովանել է, որ թշնամական տրամադրություն չունի թուրքական կողմի նկատմամբ և բանակցությունների կողմից է: Բայց հանգամանքների բերումով քրդերին այլ ելք չի մնում, քան համագործակցել Դամասկոսի և Մոսկվայի հետ:
Գեներալի խոսքով' ԱՄՆ-ն «վաճառել է» քրդերին: Հիմա Սիրիայի դեմոկրատական ուժերը ցանկանում են իմանալ' արդյոք Վաշինգտոնը պատրաստ է կանգնեցնել թուրքական ռմբակոծությունները. բացասական պատասխանի դեպքում իրենք պատրաստ են բանակցել այլ կողմերի հետ: