Ղազախստանում ավտոբուսը վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի: Համացանցում է հայտնվել սարսափելի վթարի տեսանյութը:

Ինչպես հայտնում է РЕН ТВ-ն, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի, Կիզիլորդում:

Տեսանյութւոմ երևում է, թե ինչպես է երեխան փախչում մեքենայից և հայրը, տեսնելով ընթացող ավտոբուսը, վազում է որդու ետևից ու իր մարմնով ծածկում նրան:

Ավտոբուսը հարվածում է երկուսին էլ: Տղամարդը տեղում մահացել է, իսկ որդին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: