Միլիարդատեր Ջորջ Սորոսը հարցազրույց է տվել New York Times-ին, որտեղ ասել է, որ հպարտ է իր թշնամիներով, ներկայացրել է իր կարծիքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ, իր կարծիքով, ԱՄՆ նախագահի ամենալավ թեկնածուի մասին։
«Ես շատ եմ հպարտանում իմ թշնամիներով։ Սա իդեալական պատասխան է բռնապետին կամ պոտենցիալ բռնապետին, եթե նա ինձ թշնամի է համարում»,- ասել է Սորոսը:
Նրա խոսքով՝ մարդկանց ցանկում, ովքեր, կարծես, նրան իրենց թշնամին են համարում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, նրա իրավաբան Ռուդոլֆ Ջուլիանին, Չինաստանի կառավարությունը եւ «դավադրության տեսության կողմնակիցների» անհաշիվ քանակությունը։
Սորոսը նշել է նաեւ ԱՄՆ նախագահական ընտրարշավի իր ֆավորիտին։ Նա Մասաչուսեթսի նահանգից դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենն է։
Նրա կարծիքով՝ Ուորենը ԱՄՆ նախագահի ամենաորակավորված թեկնածուն է։
Նա նաեւ ավելացրել է, որ չի աջակցում Ուորենին։
«Ես որեւէ մեկին չեմ աջակցում։ Որովհետեւ ուզում եմ աշխատել բոլորի հետ։ Ես չեմ արտահայտում իմ մոտեցումները, հիմնականում որովհետեւ աշխատելու եմ ցանկացածի հետ, ում կընտրի ընտրազանգվածը»,- ասել է Սորոսը։