ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն համեմատել է Քոնան անունում ծառայողական շան հետ, որը մանակցել է ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողություններին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նախագահի խոսքով՝ ԶԼՄ-ներն այդ շանը ավելի լավ են վերաբերվում, քան իրեն:

«Քոնոր շունն ավելի շատ դրական հրապարակումներ ունի, քան ես, և ես դրա համար ուրախ եմ»,- նշել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ գովել է շանը՝ նշելով, որ նա անհավանական աշխատանք է կատարել գործողության ժամանակ:

Դրանից բացի, Թրամփը հայտնել է, որ պատրաստվում է շանը հրավիրել Սպիտակ տուն: