Արծվաշեն գյուղի նախկին բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Մինչև չհանդիպենք վարչապետին, չենք գնալու այստեղից։ Եթե ինքը այդքան զբաղված է, գոնե թող փոխվարչապետ Ավինյանը հանդիպի մեզ հետ»,- նշեց ակցիայի մասնակիցները մեկը։Հիշեցնենք, որ արծվաշենցիները տարիներ շարունակ պահանջում են, դեռեւս 1992 թվականին կորցրած տների ու սեփականությունների փոխհատուցումը: Նախորդ տարիներին նրանց տրամադրվել է որոշակի, բայց ոչ ամբողջական փոխհատուցում: Նրանք, իրենց պնդմամբ, ապրում են անմարդկային պայմաններում:
Մանրամասները տեսանյութում։