Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով Կիևյան կամրջից ցած է նետվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը: Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը:

 

Տեղում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Երևանի բնակիչ, 34-ամյա Արթուր Գ.-ն է:Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com