ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիսում խոսել է Չեչնիայի առաջին նախագահ Ախմատ Կադիրովի զոհվելուց առաջ նրա հետ ունեցած զրույցի մասին: Հեռարձակումը YouTube-ում վարում է «Ռոսիա 24» ալիքը:
Նախագահի խոսքերով, նա փորձել է Կադիրովին տարհամոզել 2004 թվականի մայիսին Գրոզնի ուղևորությունից: «Ես մինչև հիմա չեմ կարողանում ներել ինձ, որ թույլ տվեցի նրան մեկնել այդ տոներին: Նա իմ աշխատասենյակում էր, ես ասացի՝ մնա: Ոչ, ես կմեկնեմ, ես պետք է այնտեղ լինեմ: Եվ նրան պայթեցրին»,- ասել է Պուտինը:
Վլադիմիր Պուտինը խոսել է նաև Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի հատուկ գործողություններին մասնակցության մասին: Նրա խոսքերով, Կադիրովը մինչ այժմ ամեն օր վտանգի է ենթարկվում իր պաշտոնում: