Նոր Նորքի թաղապետ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն այսօր առավոտյան ստորագրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Լուրը հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ մեկ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, սակայն տեղյակ չեմ, թե որտեղ է նա այսուհետև աշխատելու»,- նշեց Կարապետյանը։

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարն էվարչական շրջանի ղեկավարի տեղակալ Էդմոնդ Ղազարյանը: