«Գազպրոմ»-ը «Ուկրաինայի Նավթոգազ»-ին վճարել է 2,9 միլիարդ դոլար՝ այդպիսով կատարելով Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը՝ հօգուտ ուկրաինական ընկերության։ Այս մասին հայտնում է Լենտան:
2017-2018-ի ձմռան երկու որոշումներում Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը ընդունեց, որ ուկրաինական կողմը «Գազպրոմին» պարտք է 2 միլիարդ դոլար՝ մատակարարված, բայց չվճարված գազի դիմաց, բայց ռուսական մենաշնորհը 4,6 միլիարդ դոլար է պարտք տարանցման համար նախատեսված ուկրաինական խողովակաշարերի օպերատորներին:
Այս տարվա նոյեմբերի վերջին Շվեդիայի Վերաքննիչ դատարանը բավարարեց այդ որոշումները, ինչը ենթադրում էր, որ «Գազպրոմը» պարտավոր էր վճարել տարբերությունը՝ 2,6 միլիարդ դոլար: