Հանդիպումը տեղի ունեցավ Գլխավոր դատախազի հետ, ներկա էին այլ պաշտոնատար անձինք, նրանք հայտնեցին, որ գործը օբյեկտիվորեն քննվելու է և ցանկալի արդյունքը ստանալու ենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, Գլխավոր դատախազության շենքի առաջ ասաց Ապօրինի որդեգրման գործով տուժած, «Հայ մայրեր» հասարակական շարժման հիմնադիր Հայկուհի Խաչատրյանը
«Ես ուզում եմ նաև մի տեղեկություն հայտնել․ համացանցում ասում էին, որ Արթուր Դավթյանը Ռազմիկ Աբրահամյանի հետ «Կուժ» ռեստորանում պարբերաբար հանդիպել է։ Ես այդ հարցն ուղղեցի Արթուր Դավթյանին և նա հերքեց՝ ասելով, որ մատուցողը շփոթել է, Ռազմիկ Աբրահամյանի փոխարեն եղել է նրա փաստաբանը։ Արթուր Դավթյանը ասաց, որ նա շահագրգիռ է, որպեսզի պարզաբանվի այդ դեպքը, քանի որ դա թասիբի հարց է, ինքն անձամբ չի ճանաչում Ռազմիկ Աբրահամյանին և նրա հետ չի հանդիպել»,- ասաց Խաչատրյանը։