ԱՄՆ-ում բժիշկների մի խումբ անասնաբույժների հետ համատեղ գորիլայի աչքի կատարակտի հաջող վիրահատություն է իրականացրել: Ըստ BBC-ի, այն արել են դեկտեմբերի 10-ին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա:

Նշվում է, որ երեք տարեկան գորիլա Լեսլին տառապում էր ձախ աչքի հարաճուն կուրությունից: Տեսողության կորուստը ենթադրաբար տրավմայի հետևանք էր: Օգնության են կանչել Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանի ակնաբույժների և անեսթեզիոլոգների խմբին: Վիրահատությունն իրականացրել է ակնավիրաբույժը, որը վիրահատել էր հազարավոր մարդկանց, բայց ոչ մի կենդանու։

Այժմ Լեսլին վերադարձել իր ցեղակիցների մոտ և ապաքինվում է վիրահատությունից: