Ուկրաինայի միջազգային ավիաուղիները կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ: Այս մասին հայտնում է ընկերության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Այսօր ավիաուղիներն իրականացրել է վերջին չվերթը Սանյա-Կիև ուղղությամբ և դադարեցրել օդային հաղորդակցությունը Ուկրաինայի և Չինաստանի միջ»,- ասված է հրապարակման մեջ:
Չինաստանում տարածվող կորոնավիրուսի հետևանքով մահացել է արդեն 425 մարդ, դրանով վարակվել ավելի քան 20,4 հազարը: