ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բնակիչները հարսանեկան արարողություն են կազմակերպել, որի ժամանակ երկու հարսանացուներն ամուսնացել են մեկ փեսայի հետ: Այս մասին հայտնում է The Sun-ը:
35-ամյա Վանեսսան և Ջիմմին ճանաչում են միմյանց դեռ դպրոցից: Ավարտական երեկոյից հետո նրանք սկսել են հանդիպել: Սակայն, որոշ ժամանակ անց Վանեսսան խոստովանել է, որ բիսեքսուալ է:
Երիտասարդ զույգը ծանոթացել է Սամմեր անունով աղջկա հետ, ով հրավիրել է նրանց իր հետ ապրելու: Սիրահար եռյակի հարաբերությունը տևել է վեց տարի:
Նախորդ տարի տղամարդն ամուսնության առաջարկություն է արել աղջիկներին և կայացել է նրանց ոչ պաշտոնական հարսանեկան արարողությունը, որին մասնակցել են նրանց ընկերները և հարազատները, բայց ոչ բոլորը:
Օրինակ, հարսանիքին չեն եկել Ջիմմիի ծնողները: Իսկ ահա Սամմերի ծնողները ոչ միայն մասնակցել են խնջույքին, այլ նաև խոստովանել, որ որոշել են նման հարաբերություններ ունենալ: