Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսը կարող է մարդկանց փոխանցվել ոչ միայն չղջիկներից, այլև ընտանի կենդանիներից։ Փոխանցող կարող են լինել շները, կատուները և այլն։
Մինչ այս հայտնի էր, որ ի սկզբանե Չինաստանում վարակը մարդուն է փոխանցվել հենց չղջիկներից։ Բայց հիմա ԱՀԿ-ն եզրակացության է եկել, որ վարակն արդեն հաղթահարել է այլ կենդանիների պաշտպանական մեխանիզմները, և դրանք նույնպես կարող են վարակակիր դառնալ։
Այս պահին նույնիսկ հայտնի չէ, թե կոնկրետ որ կենդանիների միջոցով կարող է փոխանցվել վարակը։ Սա նշանակում է, որ առայժմ վտանգավոր են համարվում բոլոր կենդանիները՝ և՛ ընտանի, և՛ վայրի։
Իսկ մսի կամ կաթնամթերքի միջոցով վարակի անցումը թույլ չտալու համար կազմակերպությունը կոչ է անում չուտել հում կամ կիսաեփ մթերքներ։