Թբիլիսիի Զ.Պալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնը Միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի հանձնարարականների հիման վրա դադարեցրել է աշխատանքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ: Ղեկավարությունը հետաձգել է մարտին պլանավորված ներկայացումները: Նորացված խաղացանկի վերաբերյալ հանրությանը կտեղեկացնեն ավելի ուշ:
Նշվում է, որ Միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի հանձնարարականի համաձայն կորոնավիրուսի տարածումը կանխելու եւ կանխարգելելու նպատակով աշխատանքը դադարեցրել են բազմաթիվ թատրոններ. որոնց թվում են՝ Գրիբոյեդովի անվան թատրոնը, Շոթա Ռուսթավելու անվան թատրոնը, ինչպես նաեւ Մարջանաշվիլիի թատրոնը:
Այցելուների համար ժամանակավորապես փակ է նաեւ Թբիլիսիի արվեստի պալատը, որը նաեւ Վրաստանի թատրոնի, երաժշտության, կինոյի եւ խորեոգրաֆիայի թանգարան է: Ընդ որում ոչ պետական թատրոններն իրենք են որոշում՝ դադարեցնել ներկայացումները, թե՝ ոչ, հաղորդել է Sputnik-ը: