ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ընդհատում է արձակուրդը, վաղը խորհրդակցություն կանցկացնի կորոնավիրուսի թեմայով։
«Վաղվանից ուսումնական հաստատությունները չեն գործի,կհրավիրվի խորհրդակցություն։ Կորոնավիրուսի հաստատման ևս երկու դեպք կա ՀՀ֊ում։ Վաղվա քարոզարշավը հետաձգվում է»:
Հիշեցնենք, որ նախօրեին 3 քաղաքացի ախտորոշվել է կորոնավիրուսով, նրանց հետ սերտ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է։ Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4-ի, 88 անձ մեկուսացված է։