Երկու ղազախցիների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Նրանք եկել են Գերմանիայից, հայտնում է Tengrinews.kz- ը:

«Ինչպես հայտնի է, մենք երեք ամիս շարունակ պայքարում էինք կորոնավիրուսի դեմ: Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները մուտքը կանխելու համար: Այսօր մենք հաստատում ստացանք մեր երկու քաղաքացիների վարակման մասին: Նրանք եկել են Գերմանիայից, նրանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նրանք հոսպիտալացվել են Ալմաթիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս անձանց մոտ կլինիկական ախտանիշներ չկան, նրանք իրենց լավ են զգում: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները»,- հայտնել է երկրի առողջապահության նախարար Ելժան Բիրթանովը:

Ինչպես հայտնի է դարձել, վարակվածները 1974 թվականին ծնված տղամարդ եւ 1984 թվականին ծնված կին են: Հիվանդները տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Կորոնավիրուսի կասկածով անձանց մոտ հիվանդության կլինիկական ախտանիշներ չկան: