Չինացի մասնագետները անցկացրել են կորոնավիրուսի տարածման պատմության ուսումնասիրություն: Հետազոտելով հունվարի վեչջից մինչ այսօր տեղի ունեցած զարգացումները, նրանք պարզել են, որ առավել ակտիվորեն վիրուսը տարածվել է 8,72 աստիճան ցելսիուս ջերմաստիճանում:

Համապատասխան եզրահանգում կատարելով՝ գիտնականները փորձարկում են իրականացրել, որը հաստատել է, որ վիրուսի տարածման տեմպերը նվազում են այն դեպքում, երբ օդի ջերմաստիճանը գոնե մի քանի աստիճանով բարձրանում է:

Փորձի ու դրա եզրակացության հեղինակ գիտնականները նախազգուշացնում են, որ նոր կորոնավիրուսին հաղթելու համար միայն տաք պայմաններ ստեղծելն ամենևին էլ բավարար չէ: Ենթադրվում է, որ վիրուսը, որը անդառնալի փոփոխություններ է կատարում թոքերում, ջերմության առկայության դեպքում ավելի կթուլանա, սակայն դրա լիովին անհետացման համար, միևնույն է, պատվաստանյութ է հարկավոր: