ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նոր կորոնավիրուսի առկայության համար անցկացված թեստի արդյունքները բացասական են․ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը առողջ է: Այս մասին հայտնել է բժիշկ Շոն Քոնլին իր զեկույցում, հայտնում է tass.ru֊ն։ CNN- ի փոխանցմամբ ՝ մինչ այժմ Միացյալ Նահանգներում նոր կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը դարձել է 2655։ Մահացել է 56 մարդ: Վարակման դեպքեր են գրանցվել ավելի քան 120 երկրներում: Ընդհանուր առմամբ, ըստ ԱՀԿ-ի տվյալների, վարակվել է ավելի քան 142 հազար մարդ, մահացել է գրեթե 5,4 հազար մարդ: