Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այս պահին հասնում է 30-ի, բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար, միայն երկուսի մոտ թոքաբորբ կա: Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ կա մեկ բուժված:
Առավոտվա դրությամբ մեկուսացվածների թիվը եղել է 380, սակայն մինչև օրվա վերջ կարող է հասնել մինչև 420-430:
Նախարարի վերջին տվյալներով, այս պահին կա 20 քաղաքացի, ովքեր թեստ են անցել ու պատասխանի են սպասում. «Բայց թիվն ավելանալու է, հնարավոր է հասնի մինչև 50-60-ի»։